Այսօր՝ հուլիսի 28-ին Մեռելոց է և ոչ աշխատանքային օր:

Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշել է հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդի մեջ հայտնի է Վարդավառ անունով, իսկ տոնի հաջորդ օրը Մեռելոց է:

Եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար պատարագ է մատուցվելու, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

Իսկ աշխատանքային կլինի օգոստոսի 2-ը: Հայաստանի կառավարությունը 2013թ. նոյեմբերի 21-ին հաստատել էր 2014 թվականի ոչ աշխատանքային օրերի մասին որոշումը, համաձայն որի՝ հուլիսի 28-ի աշխատանքային օրը տեղափոխվել է օգոստոսի 2-ին: