Բրիտանական երգչուհի Լիլի Ալլենը վերջերս «կատակել» է՝ խնդրելով մի ոստիկանի ձերբակալել իրեն: «Ձերբակալության» պահը նրանք լուսանկերել են, որից հետո հանրահայտ երգչուհին այն տեղադրել է իր «Twetter»-յան էջում: 

Սա իհարկե կատակ էր և ձերբակալությունն էլ ոչ իրական, սակայն Ավստրալիայի ոստիկանությունը ներքին քննություն է սկսել այս դեպքի շուրջ: Հրապարակված լուսանկարների մեջ Ալլենը ձեռնաշղթաներով և ծնկների վրա է:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ երգչուհին ուղղակի խնդրել է մի ոստիկանի, որը նրան դեպի օդանավակայան էր ուղեկցում, անել այսպիսի նկար: Իսկ Ավստրալիայի ոստիկնության կարծիքով սա ծիծաղելի չէր: Ոստիկանը խախտել է որոշակի կանոններ՝ համաձայնվելով Ալլենի ներկայացմանը: