ԱՄՆ պետդեպարտամենտը երկուշաբթի օրը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք, ինչպես հավաստիացնում են ամերիկայի պաշտոնական դեմքերը, ցուցադրում են ռուսական կողմից ուկրաինական բանակին գնդակոծելու փաստը: 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ նկարները բավական ցածրորակ են և արվել են հուլիսի 21-26-ը: Դրանք տրմադրվել են ազգային անվտագության ղեկավարի կողմից, որն էլ կորդինացնում է ԱՄՆ բոլոր հետախուզական կառույցները: 

Պետդեպարտամենտում հայտարարեցին, որ լուսանկարների մեջ երևում են ռուսական սահմանի կողմից համազարկերի հրթիռային համակարգեր և ինքնագնաց հրետանային զենք, իսկ ուկրաինական կողմից արդեն պայթյունի հետևանքները: