Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Խաչատուր Բադասյանը հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով։