ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:

Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն: