ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ծիծեռնակաբերդում ՌՈՒՀ-րի շրջանավարտների հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերն Արցախում դիվերսիոն գործողություններ է կազմակերպել, սակայն հայկական ԶՈՒ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել դիվերսիան:

Հայկական կողմը դիվերսիան հետ մղելիս տվել է 1 զոհ, 2 վիրավոր: Ներկայումս հայկական զինուժի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդում ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավորտներին սպայական վկայականների հանձնման արարողությանը: