Բելառուսի Արտակարգ իրավիճակների նախարարությունն արտասովոր սոցիալական հոլովակ է նկարահանել, որը նախազգուշացնում է ալկոհոլի ազդեցությամբ լողալու վտանգավորության մասին:

Հոլովակում հարբած տղամարդը լողալու է գնում հուղարկավորության քայլերգի ուղեկցությամբ, որը կատարում է նրա կողքին հայտնված զինվորական նվագախումբը: Իսկ ջրում տղամարդուն դիմավորում է ջրասույզը՝ պսակը ձեռքին: