Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ՝ «Նոր քաղաքական մշակութային» կուսակցության նախագահ, բանասեր՝ Անի Զախարյանը: Լրագրողների հետ զրույցում կուսակցության նախագահը անդրադարձավ մի քանի թեմաների:

Առաջարկեց հետևել Իսրաելի օրինակին և18 տարին լրացած աղջիկներին զորակոչել Հայոց բանակ, կամավոր հիմունքներով զինծառայություն անցնելու 1 տարով:

Անի Զախարյանը նշեց նաև,- «Այսօր կանանց մեջ ավելի մեծ է քաջությունը, տոկունությունը, հանուն հայրենիքի պայքարելու ձգտումը, քան շատ տղամարդկանց»:

Հաջորդ կարևոր խնդիրը, որին անդրադարձավ բանասերը, ծնելիության խթանման խնդիրն է: «Այսօր ՀՀ-ում ծնելիությունը  համար առաջին  խնդիրն է»,- նշում է բանասերը: Մեջբերում անելով այն, որ ըստ Սահմանադրության քաղաքական գործիչը իրավունք չունի զբաղվել բիզնեսով, ուստի հակասահմանադրական է համարում ընտրություններին տրվող՝ 8 մլն պետական տուրքը: 

Մանրամասները՝ տեսանյութում: