2004-2012 թթ. ընթացքում Ադրբեջանը 153 ռազմական տանկ է գնել Բելառուսից, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:

Համաձայն զեկույցի՝ Բելառուսը նաև T-72 տարբեր մոդիֆիկացիաներ է վաճառել Ադրբեջանին:

Բացի այդ, հաշվետու ժամանակում Ադրբեջանը գնել է 132 հրետանային կայան՝ 120 միավոր Դ-30 հաուբից, 12 միավոր 2Ս7 «Պիոն» ինքնագնաց հաուբից, 60 միավոր BTR-70 զրահափոխադրիչներ և 11 միավոր ՍՈւ-25 օդանավ:

Զեկույցում չի նշվել Բուկ-ՄԲ հրթիռային համակարգերը, որոնք ձեռք են բերվել Բելառուսից և ցուցադրվել 2013-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ: