«Առավոտ» թերթը գրում է.

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Փաստորեն, համանախագահներին չի հաջողվել նույնիսկ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպում կազմակերպել։ Մինչդեռ տևական ժամանակ է, ինչ խոսվում էր Ֆրանսիայի նախագահի առաջարկի՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը Փարիզում կազմակերպելու մասին։ Հուլիսի 23-ին տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են նախագահների մակարդակով հանդիպման հնարավոր օրակարգը՝ ընդգծելով, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումների կարևորությունը։ Նրանք նաև քննարկել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպումների հնարավորությունը։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Փարիզում Սարգսյան-Ալիև հանդիպումը չի ստացվում կազմակերպել և հիմա միջնորդները հույսեր են կապում Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու ուղղությամբ»։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: