Եվրասիական տնտեսական միության անդամակցելու հարցը կարծես թե դարձել է մեր առօրյայի գլխավոր խնդիրներից մեկը: Կարծիքները հակասական են. մի մասը կարծում է, որ միությանն անդամակցելով կմեծանա տնտեսական շրջանառությունը, այսինքն կապահովվի տնտեսական աճ, իսկ մյուս կողմից կթանկանան այլ երկրներից ներմուծվող ապրանքների գները: Սրա արդյունքում բավականին դժվար է դառնում ճշգրիտ ենթադրություններ անել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու տնտեսական շարժառիթների մասին: Սակայն սրա կողքին կա նաև այլ շարժառիթ՝ քաղաքական:

Օրերս Հայաստանի քաղաքական և հասարակական լայն շրջաններում մեծ աղմուկ բարձրացրեց ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը: Այս հարցի շուրջ կարծիքները նույնպես տարբեր են: Զարմացրել է նաև Արտաշես Գեղամյանի հայտարարությունը այն մասին, որ Ադրբեջանի անդամակցությունը հնարավոր է նաև ԼՂՀ խնդիրները լուծի: Այս մասին մենք որոշեցինք զրուցել Արման Մարտիրոսյանի հետ: Հարցին, թե արդյո՞ք ՀՀ շահերին դեմ է ԵՏՄ-ին Ադրբեջանի աջակցությունը նա պատասխանեց.

«Ես չեմ կարծում, որ արժե լինել մի միության մեջ, որտեղ Ադրբեջանի շահերը պաշտպանված են ոչ անդամ լինելով և առավել ևս, եթե Ադրբեջանը անդամ եղավ, ապա «հայկական շահ» այնտեղ ընդհանրապես չի լինելու»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerevannews.am-ի հետ զրույցում: 

Իսկ Արտաշես Գեղամյանի հայտարարությունը պրն Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ այդ հայտարարությունն «անթույլատրելի» է: 

«Ժառանգության» փոխնախագահը Հայաստնի ԵՏՄ անդամակցության երկարաձգվելու մասին նշեց որ պատճառները շատ են. «Սկսած նրանից, որ Ադրբեջանին ցանկանում են շահագրգռել դեպի Եվրասիական տնտեսական միություն, վերջացրած նրանով, որ Հայաստանին ոչ ոք չի ցանկանում օժանդակել: Իրենք իրենց խնդիրներն ենառաջ տանում»: