Հուլիսի 24-ին ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ թանկացող էներգիան չպետք է պատճառ հանդիսանա երկրի տնտեսության ինովացիոն զարգացման անկման համար: 

Նախարարը մասնավորապես ասել է. «Համաշխարհային տնտեսական մրցակցությունը նույնքան լարված է մնում, և դրանում առաջատար և այն երկրները, որոնք զարգացնում են գլխավոր՝ մարդկային ռեսուրսը, որոնք բարձր կարգի մասնագետներ են պատրաստում և բարձրացնում աշխատանքի արտադրողականությունը, երկրի տնտեսության մեջ նոր տեխնոլոգիաներ են ներդնում»: 

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա 10-15%-ով: 

Էկոնոմիկայի նախարարը նաև խոսեց ԵՏՄ մաքսատուրքերից ազատված ապրանքների ցուցակների մասին՝ նշելով, որ այդ ցուցակն արդեն համաձայնեցված է: Տվյալ պահին հայկական կողմը համաձայնության է եկել մոտ 800 անուն ապրանքների մաքսատուրքերի շուրջ: 

ՀՀ-ն միությանը անդամակցելու համար խնդրել է ազգային մակարդակով զգայուն, ինչպես նաև սոցիալական նշանակության ապրանքների նկատմամբ մի քանի տարով սառեցնել մաքսատուրքերը: