Ջեյմս Ուորլիքը կրկին հիշեցրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի կարևորության մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը իր Twitter-յան էջի միջոցով հաղորդել է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ինքը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է լինի առաջնահերթ:

Ուորլիքը մասնավորապես գրել է. «Ես հիշեցրել եմ ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ չնայած գլոբալ խնդիրներին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթ լինի»: