Այս գիշեր և հուլիսի 24-ին ամենուրեք կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ: Ամենուրեք օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4աստ: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: