ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարություն, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում քաղաքացի է ընկել Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող ցորենի ամբարը. շտապ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայտնում են նաև, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Արդեն ժամը 14.41-ին հրշեջ-փրկարարները Գրիգոր Լուսավորչի փողոցի 1/1 հասցեում գտնվող «Թալ Գրիգ» ՍՊԸ-ի ցորենի ամբարից դուրս են բերել 1983 թ. ծնված Ե. Ռ.-ին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է: