Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին 140.000 դոլարի տուգանք է սպառնում, քանի որ նրան պատկանող մրցարշավային Էսթիմեյթ ձիու օրգանիզմում հայտնաբերվել է արգելված մորֆին թմրանյութ։

4 տարեկան Էսթիմեյթը թագավորական ախոռի «աստղն» է։ 2013թ. այն թագուհու համար ապահովել է մրցարշավների ընթացքում նվաճած ամենախոշոր մրցանակը։ Այս մասին գրում է «ИТАР-ТАСС»-ը:

Ձիարշավների հարցերով մասնագետ Ջոնաթան Սամերսն ասել է, որ թագուհին, ամենայն հավանականությամբ, կտուգանվի, սակայն նրա ձին չի որակազրկվի և եկող շաբաթ կմասնակցի կայանալիք մրցումներին