Այս գիշեր և հուլիսի 23-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, հանրապետության հյուսիսային կեսում՝ ցերեկը տեղ-տեղ հնարավոր է կարճատր անձրև և քամի 15-18մ/վրկ, կարկուտի հավանականությունը փոքր է, բայց չի բացառվում: Այլ շրջաններում և Արցախում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Ամենուրեք օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ, առաջիկա օրերին շոգ եղանակ է սպասվում: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: