Ուկրաինան այն երկրներին, որոնց քաղաքացիները մահացել են Դոնեցկի շրջանում ինքնաթիռի վթարից, ուղարկեն այդտեղ իրենց ոստիկանություններին: Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման առաքելությունը կնպաստի վթարի վայրի անձեռնմխելիությանը, և կապահովի անկախ, անաչառ հետաքննություն: Միևնույն ժամանակ Գերագույն Ռադան մինչև հետաքննությունը, ավիավթարը անվանել է ահաբեկչական հարձակում, իսկ վթարի համար ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին՝ ահաբեկիչներին աջակցելու համար:

Պատգամավորները կողմ են քվեարկել Գերագույն Ռադայի կատարած երկու հայտարարությունների համար: Առաջինը՝ «Մարդկանց ողբերգական մահը, Ուկրաինայի տարածքում ահաբեկչության հետևանքով»: Այն կոչ է անում միջազգային և եվրոպական կազմակերպություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, հետաքննել ողբերգության հանգամանքները, բացահայտել և պատժել մեղավորներին:

Իսկ երկրորդ հայտարարության մեջ օգտագործվում է ավելի ուժեղ ֆորմուլա.«Պայքարի տարածումը, Ռուսաստանի Դաշնության աջակցությունը միջազգային ահաբեկչության դեմ».Այն կոչ է անում ԱՄՆ-ին և ԵՄ-ին ամրապնդել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որը, ըստ ուկրաինական պատգամավորների աջակցել են ահաբեկիչներին Ուկրաինայի արևելքում»:

Առաջին հայտարարությանը կողմ էին 236 պատգամավոր,իսկ երկրորդին՝ 234: Խորհդարանական դիմումները քննարկվել են առանց կոմունիստական ​​կուսակցության և Ռեգիոնների կուսակցության մասնակցության, որի անդամները հեռացել են դահլիճից անմիջապես քվեարկությունից հետո: