«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գործարար Լևոն Հայրապետյանի եղբայր Վլադիմիր Հայրապետյանը երեկ ևս մեկնեց Մոսկվա: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Հայրապետյանի կինը՝ նշելով, որ առայժմ դեռ ոչինչ հայտնի չէ, սպասում են հուլիսի 24-ին, թե ինչ կլինի: Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին պաշտոնապես հայտնի կլինի, թե ինչի մեջ են մեղադրում Հայրապետյանին:

Երեկ Մոսկվայում գտնվող իրավաբան Արթուր Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե քիչ հավանական է համարում, որ խափանման միջոց կալանքը կփոխվի: «Նաիրի» ԲԿ բժիշկ Հենրի Բակունցը, ով հանդիսանում է Լևոն Հայրապետյանի բուժող բժիշկը, երեկ հայտարարել է, որ Լ. Հայրապետյանի հիվանդության հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ուղարկվել են Մոսկվա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: