Ռուսաստանի՝ Կրասնոդարի երկրամասի նահանգապետն առաջարկել է, Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը տեղափոխել Կուբան՝ Սոչի քաղաք, հայտնել է «interfax.ru»-ն:

Ալեքսանդր Տկաչյովը մասնավորապես ասել է, որ իրենք ուրախ կլինեն «Նոր ալիքը» տեսնել Սոչիում, մանավանդ, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները, մասնավորապես` հետօլիմպիական Սոչիի հարթակները:

Հայտարարությունը հնչել է Լատվիայի իշխանությունների կողմից իրենց երկիր երգիչներ Օլեգ Գազմանովի, Իոսիֆ Կոբզոնի և Վալերիայի մուտքն արգելելու մասին: Այս առիթով ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ արվեստի գործիչներին չի կարելի քաղաքականության զոհ դարձնել:
Նշված երգիչները «Նոր ալիք»-ի ակտիվ հյուրեր ու ժյուրիի անդամներ են: