Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով նրա հրաժարականը: Հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում Պ. Հայրիկյանը մասնավորապես ասաց.

«Մի՞թե դժվար է պատկերացնել, որ այն, ինչ չեք կարողանում անել, կարող է ուրիշն անել: Ձեր սխալների պատճառով հայ ժողովուրդը հայտնվել է կոտրված տաշտակի առջեւ… Ձեր մնալը ոչ մի արդարացում չունի: Հայաստանը պետք է կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականությունը եւ դրա առաջին համակարգային քայլը ձեր հրաժարականն է նախագահի պաշտոնից»: 

Չնայած Հայրիկյանը առաջարկեց Ս. Սարգսյանին հրաժարվել նախագահական աթոռից, այնուամենայնիվ «խորհուրդ» տվեց նաև մնալ խորհրդարանի մեծամասնության առաջնորդ, ղեկավարել ՀՀԿ-ն: ԱԻՄ առաջնորդը կոչ արեց նախագահին ընդունել, որ. «Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղեգծից՝ եվրոպական կողմնորոշումից հրաժարվելով, Սերժ Սարգսյանը Հայաստանը կործանման նախաշեմին է հասցրել...Ավելի մեղմ իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանը իր մեջ ուժ գտավ հրաժարվելու նախագահի աթոռից: Հիմա ձեր հերթն է»: