Հուլիսի 22-ին կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, հանրապետության հյուսիսային կեսում՝ ողջ օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ, իսկ հարավային շրջաններում՝ օրվա 2րդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, կդիտվի նաև սաստիկ քամի 18-23մ/վրկ, մեծ է կարկուտի հավանականությունը: Արցախում արևային եղանակը կպահպանվի, անձրևի հավանականություն կա միայն հյուսիսային հատվածում: Տապը մի փոքր էլ կմեղմանա. ամենուրեք օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի ևս 2-3աստ: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: