Այսօր հուլիսի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հայտարարեց, որ դեռևս չի ստացել անչափահասների կողմից կենդանիների նկատմամբ դաժանություն ցուցաբերելու բողոք:

Նա մասնավորապես նշեց. «Նման դեպքեր դեռևս չեն եղել: Սակայն եթե Ձեզ հայտնի են նմանատիպ միջադեպեր, խնդրում ենք հաղորդել ոստիկանություն»: 

Նա նաև կարևորեց կենդանիների նկատմամբ դաժանություն ցուցաբերող անչափահասների հետ կատարվող հատուկ աշխատանքները: