Հայ հայտնի գործարար ՌԴ-ում յուրացումների և փողերի լվացման մեջ կասկածվող Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել է նրա կալանքը: Այս մասին հայտնել է գործարարի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: 

Ինչպես տեղեկանում ենք Իտառ-Տասսից՝ Ռ. Մարգարյանը ասել է. «Մենք Մոսկվայի քաղաքային դատարանին խնդրում ենք չեղարկել Բասմանի դատարանի կալանավորման մասին որոշումը՝ որպես անօրինական եւ անհիմն որոշում, ու ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրել»:

Սպասվում է, որ պաշտոնական մեղադրանք կներկայացվի հուլիսի 24-ին: 

Հիշեցնենք նաև, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել էր Հայրապետյանին մինչև սեպտեմբերի 15-ին: Քրեական գործի շրջանակներում կալանքի տակ էր դրվել նաև «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի վրա: