Հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտնել է, որ ՀՀ Պաշտպանության նախարարի խոսքերին միայն կարելի է սատարել: Նա կարծում է, որ արտաքին անվտանգության պաշտպանության գործում ՀՀ չպետք է ապավինի այլ ուժերին՝ լինի դա Ռուսաստանը, թե արևմուտքը:

Նա մասնավորապես ասել է. «Ինձ բնավ դուր չի գալիս, երբ ասում են, որ մեր երկրի ապագան ինչ-որ մեկի ձեռքում է։ Երեկ կարդացի Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ Հայաստանն ընդունակ է ապահովել իր անվտանգությունը՝ առանց որևէ արտաքին ուժի։ Ինձ շատ դուր եկան խոսքերը, ես համամիտ եմ դրանց»:

Նա նաև անդրադարձավ Լևոն Հայրապետյանի ձերբակալության փաստին նշելով, որ ՀՀ իշխանությունները չպետք է երես թեքեն նրանից: Անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները ակնարկում, որ Հայրապետյանը հանցանք է գործել: 

«Նա այն եզակի հարուստ մարդկանցից է, որոնց մասին երբեք ոչ մի վատ բան չեմ լսել։ Բացի այդ, նա հայտնի է Ղարաբաղի բանակին եւ տնտեսությանը ցուցաբերած մշտական ուշադրությամբ։»,-ասաց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում: