«Բարսելոնան» ու անգլիական «Լիվերպուլը» պայմանավորվել են ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի իսպանական ակումբ տեղափոխվելու մասին: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ խաղացողի տեղափոխման պայմաններն ու հանգամանքները չեն հաղորդվում: Իսկ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ գործարքի արժեքը կլինի 88 մլն եվրո: 

Հիշեցնենք նաև, որ Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը որակազրկված է հավաքականի 9 պաշտոնական խաղից և 4 ամսով հեռացված է ցանկացած ֆուտբոլային գործունեությունից: Այս մասին հայտարարել է FIFA-ն, այն բանից հետո, երբ նա խաղի ժամանակ կծել էր մեկ այլ ֆուտբոլիստի: