Ընթրիք տանիքում, աերոշուտ, զբոսանք ուղղաթիռով, ամենագնացով, այլ կերպ ասած՝ անակնկալ ժամանցի կազմակերպում զույգերի և ոչ միայն զույգերի համար: «Ֆորմատից դուրս» կենտրոնն առաջարկում է 11 անմոռանալի անկանկալ սիրելիի համար: Վերջինս երեկ JOSE ակումբում ներկայացրեց իր ծրագրերն ու ծառայությունների տեսակները:
«Ֆորմատից դուրս» ընկերությունը ներկայացրեց իր ծառայությունները, որոնք այս պահին 11-ն են:
«Ֆորմատից դուրս» կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները.
Ռոմանտիկ Ժամանց տանիքում, ջիփինգ դեպի հրաբխային խառնարան, փեյնթբոլային պատերազմ, սերենադ, կորպորատիվների կազմակերպում ոչ ֆորմալ վայրում, ծաղկե պատ՝ խոստովանություններով, նվեր հանրային վայրում, թռիչք աերոշուտով, ընթրիք և ճանապարհորդություն ուղղաթիռով, ծաղկեփունջ երկնքից և խոստովանություն՝ մոմերով: Ավելի մանրամասն կենտրոնի կայքում (outofformat.org):
Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, «Ֆորմատից դուրս» կենտրոնի գները հիմնականում նույնն են, ինչ կարելի է ծախսել ռեստորաններում և կլուբերում, բայց ի տարբերություն վերջիններիս, այս դեպքում ժամանցը չի մոռացվի:
Միջոցառմանը ներկա էր նաև «Ֆորմատից դուրս» կենտրոնի առաջարկած ծառայություններից առաջինը օգտված զույգը՝ Աիդան և Տիգրանը: Մեզ հետ զրույցում Աիդան անկեղծացավ. «Բնականաբար, շատ հաճելի էր նման անակնկալը: Ամուսինս այն արեց առանց առիթի, ուղղակի մի օր: Մենք ընթրեցինք տանիքում: Այդ օրն, անգամ, անձրև եկավ, սակայն դա էլ ինձ համար շատ հաճելի էր: Խորհուրդ կտամ բոլորին անել նման անակնկալ սիրելիի համար: Մենք այդ օրը սուշի կերանք ու ասեմ, որ շատ համեղ էր ու երևի քաղաքում ամենահամեղ սուշին է»,-ասաց Աիդան:
Միջոցառմանը ներկա մեկ այլ հյուր էլ՝ Հարություն Ծատրյանը նկատեց, որ արտասահմանում նման ծառայությունները շատ են, իսկ Հայաստանում ՚Ֆորմատից դուրս՚-ը դեռևս միակն է: «Հետաքրքիր ծառայություններ շատ կային, չնայած կային նաև այնպիսիները, որոնք ինձ չհետաքրքրին: Արտասահմանում ես օգտվել եմ նման մի քանի ծառայություններից: Հետաքրքիր գաղափար է և կարծում եմ, որ ավելի լավ է նման ձևով կազմակերպել ժամանակը, քան ստանդարտ դարձած ռեստորանային, սրճարանային տարբերակներով»,-ասաց Հարությունը: