«Ֆորմատից դուրս» ժամանցի կազմակերպման կենտրոնը մասնագիտանում է օրիգինալ և չկրկնվող ժամանցի կազմակերպման ոլորտում ինչպես առանձին զույգերի, ընտանիքների, այնպես էլ խմբային, կորպորատիվ հաճախորդների համար (outofformat.org):

Ֆորմատից դուրս կենտրոնն այս պահին ունի յուրահատուկ ու չկրկնվող ժամանցի կազմակերպման 11 առաջարկ, սկասած արևածագի դիմավորելուց հրաբխային խառնարանում, մինչև թռիչք աերոշուտով ու ընթրիք տանիքներին:

Հունիսի 27-ին Jose Centre-ում, որը գտնվում է Խանջյան 20-ում,  կներկայացվեն "Ֆորմատից դուրս" կենտրոնի ծրագրերն ու ծառայությունների տեսակները:

Երեկոյի ընթացքում պրեզենտացիայի տեսքով մանրամսն ներկայացվելու է կենտրոնի առաջարկները, որից հետո DJ-ը կօգնի, որ երեկոն ուրախ անցնի:

Նշենք մի քանի հետաքրքիր ժամանցի տարբերակ՝

  • Ռոմատիկ ժամանց տանիքում
  • Ջիփինգ դեպի հրաբխային խառնարան
  • «Կռիվ-կռիվ» սիրելիի հետ
  • Թռիչք աերոշուտով ու ընթրիք երկուսի համար
  • Ծաղկեփունջ երկնքից................................................... և սա ամենը չէ: