Առավոտյան հիվանդանոցում մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը:

YerevanNews.am-ը միանում է ցավակցություններին եւ անկեղծորեն կիսում նրա կորստի ցավը:

Սամվել Գեւորգյանը ծնվել է 1949 թ. հունվարի 1-ին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ բանասերի որակավորմամբ: Աշխատել է հեռուստառադիոպետկոմում՝ մեկնաբան: Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Աշխատել է «Հայք» թերթի խմբագիր: Ընտրվել է ՀՀ ԳԽ անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀ ռադիոյի եւ հեռուստատեսության պետ նշանակվելու կապակցությամբ (09.12.91թ.) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: Աշխատում է ՀՀ նախագահի խորհրդական: