‹‹Կիսաերազ›› ֆիլմ մարդու` բնությունից կտրված լինելու, տղամարդու և կնոջ, հոգու և մարմնի իրարից կտրված լինելու մասին:

Երիտասարդ կինոռեժիսոր Ավետ Բազե Ավետիսյանը YerevanNews.am-ի հետ զրույցում ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը.
‹‹Ուսանողական հանձնարարություն էր, ֆիլմը նկարել դասական երաժշտության ներքո, իսկ ես երբեք հանձնարարություններ չեմ սիրել: Մտածում էի, որ հանձնարարությունը մոտս լավ չի ստացվելու, մինչև այն ժամանակ, երբ  համակարգչի էկրանին տեսա այս նկարը: 

Ու մթության մեջ սկսեցի գրել ‹‹Կիսաերազը››` ընթացքում լսելով Արամ Խաչատրյանի ‹‹Ջութակի կոնցերտը››: Հասկանում էի, որ գրում եմ մի բան, որը չգիտեմ թե ինչ էր, բայց գիտակցում էի, որ ենթագիտակցականից եկածը ավելի հաճելի ու հետաքրքիր է: Ֆիլմի կեսը արդեն նկարել էի` հասկացա, որ նկարում եմ մարդու` բնությունից կտրված լինելու մասին: Այդպես, իմ ենթագիտակցական մակարդակի մեջ` թաքնված ինչ-որ տեղից, ծնվեց ամենասիրուն ‹‹երեխեքիցս›› մեկը` ‹‹Կիսաերազը››: