«Հրապարակ»-ի այսօրվա համարում կարդում ենք. «Պարզվում է՝ երբ Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ սկսելու եմ իմ մոտիկներից, խոսքը վերաբերում էր ոչ թե ստվերից դուրս գալուն և հարկերը կանոնավոր վճարելուն, այլ մտերիմներին բարձր պաշտոնների տեղավորելուն: Երեկ մենք գրել էինք, որ Բագրատաշենի մաքսատան պետ է նշանակվել «Զվարթնոց» մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը: Իսկ նրա փոխարեն նշանակվել է Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վովա Թամրազյանը: Միևնույն ժամանակ՝ Շենգավիթի հարկայինի պետ է նշանակվել նրա մյուս փեսան՝ Վահան Մամիկոնյանը, ով, ազատվելով Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից, ավելի եկամտաբեր ու խաղաղ աշխատանքի անցավ: Դեռ 100 օրը չլրացած, վարչապետը, փաստորեն, խիստ արդյունավետ է աշխատում: Մանավանդ սեփական ազգուտակի համար:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։