Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունները չեն կարող համապատասխանել իրականությանը,- Yerevannews.am-ի հետ զրույցում ասեց ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը:

Եթե նայենք քարտեզի վրա, ապա երևում է թէ ինչ հեռավորության վրա է գտնվում Լակաթաղ բարձրունքը ու այն գրավելու համար դիվերսիոն գործողությունները բավարար չեն, անհրաժեշտ է լուրջ հարձակողական օպերացիա իրականացնել, իսկ Ջուլֆայի մասին անգամ խոսք չի կարող լինել, քանի որ այն տեղահան անելու պարագայում կարող ենք ենթադրել, որ ադրբեջանա-իրանական պատերազմ է սկսել,- նշեց փորձագետը:

 

Այն, որ ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում դա փաստ է, բայց դրա հետ մեկ տեղ նրանք ցանկություն նույնիսկ չունեն գոնե ճշմարտությանը մոտ լուրեր գրեն,- եզրափակեց նա: