«Ռազմավարական բիզնես» ընկերությունը վերջերս սկսել է նոր թրեյնինգների ծրագիր, որը նախատեսված է պրոֆեսիոնալ բիզնեսի զարգացման թեմայով հետաքրքրված անձանց համար: Դասընթացը կհետաքրքրի սեփական բիզնես հիմնադրել ցանկացողներին, աշխատողներին կամ նրանց, ովքեր բիզնես ունեն, բայց բավարարված չեն արդյունավետությամբ:

Դասընթացը ներկայացվելու է edutaymant ձևաչափով, այսինք կրթությունն ընթանալու է հումորի, խաղերի ու տեղում իրականացվող հանձնարարականների միջոցով: Նման ձևաչափը կրթությունն ավելի հետաքրքիր ու դինամիկ է դարձնում:
Բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված կուրսն ունի հետևյալ թեմաները՝ ձեռներեցություն և ձեռնարկատիրություն հասկացությունները և տեսակները, բիզնես գաղափարի ձևակերպումը, բիզնես ձևավորման և գաղափարների գեներացիայի տեխնիկաները, բիզնես պլանի բաղադրիչները, մշակումն ու իրականացումը, շուկայի ուսումնասիրություն և այլն:

Քանի որ «Ռազմավարական բիզնես» ընկերությունը նպատակ ունի աջակցել ուսանողներին որակյալ գիտելիքներ ստանալու հարցում, այդ պատճառով ուսանողների համար զեղչեր կան: Մանրամասները razmavarakan.biz կայքում:

Նյութի աղբյուրը times.am