Հայտնի գործարար Պյոտր Պորոշենկոն, ով հաղթել է Ուկրաինայի նախագահի ընտրություններում միակ օլիգարխն էր, ով աջակցեց եվրոպամետ ընդդիմությանը, երբ այն սկսում էր պայքարը։ Գրում է BBC-ն։ 

48-ամյա գործարարը հայտնի է որպես «Շոկոլադե արքա», քանի որ նրան է պատկանում Ուկրաինայի ամենամեծ հրուշակեղենի արտադրությունը՝ «Ռոշենը»։

Պարոն Պորոշենկոն խոստացել է ավելի սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները, հաստատել խաղաղություն երկրի արևելյան շրջաններում, որտեղ ռուսամետ անջատողականները թույլ չեն տվել ընտրություններ անցկացվեն։

Պորոշենկոն նաև «5 Kanal» ուկրաինական հեռուստաընկերության սեփականատերն է։ Այն ամենահայտնի հեռուստաընկերությունն է երկրում և Կիևի Մայդանի դեպքերի ժամանակ եղել է ընդդիմության կողքին։ Forbes-ը «Շոկոլադե արքայի» կարողությունը գնահատել է 1,3 մլդ դոլար:

Պորոշենկոն խորհրդարանում ընտրվել է մի քանի անգամ՝ աշխատելով և՛ ռուսամետ, և՛ արևմտամետ ճամբարներում։ Նա եղել է արտգործնախարար, ինչպես նաև զբաղեցրել է տնտեսական զարգացման և առևտրի նախարարի պաշտոնը։ Նա եղել է Վիկտոր Յանուկովիչի «Շրջանների կուսակցության» հիմնադիրներից մեկը։ Բացի այդ, Պորոշենկոն նաև Նարնջագույն հեղափոխության կենտրոնական գործիչներից էր։ Հիշեցնենք՝ այս հեղափոխությունը իշխանության բերեց Յանուկովիչին և Տիմոշենկոյին։