«Թուրքիայի իշխանություններն իրենց ժողովրդին, իրենց պետությանն ավելի կօգնեն, երբ օրինակ վերցնեն գերմանական իշխանություններից, ովքեր Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունեցին իրենց սխալը և ներողություն խնդրեցին հրեա ժողովրդից և ճանաչեցին հոլոքոստը: Դա է քաղաքակրթության ճանապարհը»-ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշում է Էդուարդ Շարմազանովը: 

Չցանականալով անդրադառնալ ՀՀ իշխանությունների հետ կապված որեւէ թեմայի Շարմազանովը նշում է,  որ հիմա այն պահն, երբ թե՛ ընդդիմությունը եւ թե իշխանությունը միաբանված պետք է պայքարեն, որ այլեւս հարյուր տարի առաջ տեղի ունեցածը չկրկնվի:

«Մենք տեսնում ենք, որ 99 տարի անց Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողականության քաղաքականությունը, շարունակում են կեղծել պատմությունը և դեռևս պատրաստ չեն հաշտվել իրենց պատմության հետ: Առաջին հերթին դա կօգնի Թուրքիային և թուրք ժողովրդին: Ես համոզված եմ, որ հարյուրամյակին ընդառաջ մենք բոլորս՝ ընդդիմություն, թե իշխանություն, ռամիկ, թե ռանչպար, սփյուռքահայ, թե Հայաստանի բնակիչ, պետք է միաբանվենք և պայքարենք այդ մեծ ոճիրի դեմ»- նշում է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: