ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ցանկանում մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 23-ի ուղերձը։ Այս մասին նա ասաց այսօր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում՝ զայրանալով Թուրքիայի վարչապետի ուղերձը մեկնաբանելու խնդրանքից։

«Ամոթ ա, Էրդողանն ո՞վ ա, որ դրա հայտարարություններն էլ մեկնաբանենք»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ «ինչպե՞ս եք Ձեզ զգում» գեներալը պատասխանեց. «Այ դա հարց է, ապրես աղջիկ ջան։ Շատ լավ։ Ուժեղ։ Դեռ 30-40 տարի ծառայելու եմ»։

Իսկ ահա հայ-թուրքական արձանագրություններից Երևանի ստորագրությունը հետ կանչելու վերաբերյալ հարցը Մանվել Գրիգորյանին կրկին բարկացրեց. «Ստից բաներ եք խոսում, որ քաղաքականացնեք, բայց քաղաքական ոչ մի բան չկա։ Մենք պիտի միասանական լինենք, որ ամբողջ աշխարհը ճանաչի»։