«Պատրաստվում ենք չվերթի դեպի Պրահա»,-այս մասին իր Twiter-ի էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:

Վերջինս նաև տեղադրել է ինքնաթիռի լուսանկարը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Պրահա է մեկնում՝ մասնակցելու Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի հինգերորդ՝ հոբելյանական գագաթաժողովին: Գագաթաժողովին մասնակցելու են ԵՄ-ի Արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնը, եվրոպական քաղաքականության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ինչպես նաեւ «Արևելյան Գործընկերություն» ծրագրի անդամ երկրների նախագահները: