HaberFX-ի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) անդամները երեկ Ստամբուլում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ակցիան մեկնարկել է երեկ երեկոյան, ժամը 19.00-ին: HDP-ի անդամների ձեռքերում եղել են «Մի՛ մոռացեք Հայոց ցեղասպանությունը» պաստառներ: HDP-ի անդամները նախ 30 րոպեանոց նստացույց են արել, մեխակներ են դրել, մոմ են վառել, ինչից հետո հայկական երաժշտության ներքո երթ են սկսել:

Նրանք քննադատել են Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը և հանդես են եկել հայերի, քրդերի, թուրքերի և բոլոր ազգերի միջև խաղաղության հաստատման կոչերով: