Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը միտված է տեխնիկական զննության կտրոնը ավտոմեքենայի դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնի դեպքում:

Առաջարկվում է նաև տրանսպորտային միջոցի տեխզննման համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարով: Կառավարությունը նպատակահարմար չի համարում հին տրանսպորտային միջոցի տեխզննման ժամկետը հավասարեցնել նորի ժամկետին, ուստի նախաձեռնության հեղինակներին առաջարկում է համագործակցել կառավարության հետ և Ազգային Ժողով ներկայացնել մեկ միասնական, փոխընդունելի նախագծերի փաթեթ: