ԱԻ նախարար Արմեն Երիցյանը վստահեցնում է, որ երբ ՕԵԿ-ից հեռացման դիմում է գրել, չի սպասել, որ վերանշանակվելու է նախարարի պաշտոնում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:

«Երբ կուսակցությունը որոշեց, որ այլևս չպետք է մնա իշխող կոալիցիայում, ես որոշեցի, որ չեմ կարող ընդդիմությունում լինել, քանի որ կարծում եմ՝ կարող եմ շարունակել իմ աշխատանքը գործադիր իշխանությունում: Ես ստացա այդ հնարավորությունը և կշարունակեմ աշխատել», - նշել է Արմեն Երիցյանը:

Ի պատասխան հարցի, թե դե՞մ է եղել, որ ՕԵԿ-ը դառնա ընդդիմություն, դրա համար էլ դուրս եկել ՕԵԿ-ից, Արմեն Երիցյանն ասաց. «Դա եղել իմ անձնական կարծիքը»:

Արմեն Երիցյանը չթաքցրեց, որ ՕԵԿ-կան նախարարներով նախապես քննարկել են կուսակցությունից դուրս գալու հարցը և ավելացրեց, որ չի կարծում, թե անակնկալ պետք է լիներ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համար: