ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը փոշմանել է և հետ է վերցրել իր դիմումը՝ պատգամավորական լիազորությունները դադարեցրելու մասին: 

Նշենք, որ պատգամավորը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել էր ապրիլի 14-ին:

Իսկ թե ինչո՞ւ է պատգամավորը հետ վերցրել իր դիմումը, դեռևս հայտնի չէ: Ինչպես հայտնում են ԲՀԿ-ականները լրատվամիջոցներին, Դավիթ Քոչարյանը հայտարարությամբ հանդես կգա: