Ադրբեջանում զինվոր է ինքնասպանության գործել:

Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասում: Ֆիրդովսի Ֆիկրետ օղլու Նասիբովը կախվել է,- հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:

 

 

 Միջադեպի իրողությունը հաստատել են երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն:

 

Հայտնի է նաև,  որ Ֆ. Նասիբովը ծառայության էր զորակոչվել Բաքվի Նասիմինյան զինկոմիսարիատից: