Երեկ երեկոյան Սուսաննա Մարգարյանը բերման է ենթարկվել ապրիլի 17-ի առավոտյան կառավարության դիմաց մուկն ու կատու տանելու համար:

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից փոխանցեցին, որ երեկ երեկոյան Սուսաննա Մարգարյանը ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ էլ բացատրություն է գրել, որում մասնավորապես ասվում է. «Ես զղջում եմ կատարվածի համար և այլևս նման արարք չեմ կատարի»: Բացատրություն գրելուց հետո կնոջն ազատ են արձակել:

Սուսաննա Մարգարյանի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման մասին արձանագրություն` ՀՀ վարչական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով:

Տեսանյութը՝ YerevanNews.am-ի