Ցանկացած անձի փոփոխություն չի կարող հանգեցնել բացառապես դրական արդյունքների: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, հավելելով. «Հայաստանում մինչ օրս էլ շարունակվում են նմանատիպ փոփոխությունները, բայց իշխանությունների վարած քաղաքականությունը չի փոխվում, դրա պատճառով էլ 90-ականներից Հայաստանում գործում է միայն հարուստին ավելի հարստացնելու, օլիգարխին ավելի մեծ մենաշնորհ տալու, իսկ սոցիալական մյուս խավի վիճակի ավելի վատթարացման  սկզբունքը»:

Բանախոսն անդրադառնալով նոր վարչապետի ու նրանից սպասվելիք փոփոխություններին փաստում է, որ եթե չփոխվի կառավարման ձեւը, ապա անձնային փոփոխությունը տվյալ դեպքում արդյունք չի տալու: 

ՕԵԿ-ի կոալիցա չմտնելն էլ, բանախոսը համարում է ՀՀԿ-ին ձեռնտու քայլ. «Ես կարծում եմ, որ սա զուտ քաղաքական օպոնենտ ապահովելու քայլ էր նոր ձեւավորվող կարավարության համար, որովհետեւ մեծ հաշվով նոր կառավարությունն այլեւս չունի այդպիսիք ներկայիս դաշում» ասում է Նարեկ Գալստյանը: 

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է,  որ  ՕԵԿ-ը լրացնի քառյակի շարքերը, բանախոսը պատասխանում է. «Քառյակն իր առաջ անձնային խնդիր ուներ, որը մեծ հաշվով լուծեց այդ խնդիրը: Այսօր չգիտենք կշարունակի պայքարել արդյոք այս «հրաշալի» քառյակը, թե ոչ: Քառյակի յուրաքանչյուր ներկայացուցիչ այժմ իր քաղաքական առաջնայնությունն ունի, դրա համար էլ չենք կարող կռահել՝ ինչ կլինի» -իր խոսքում նշում է Նարեկ Գալստյանը: 

Իսկ ինչ վերաբերում է քառյակի հետքագա գործողությունների մասին կանխատեսումներին, Նարեկ Գալստյանը նշում է.

«Այդ քառյակի բոլոր անդամներին էլ այս ժողովուրդը առանձին-առանձին տեսել է իշխանության մեջ, այնպես որ ՀՀ քաղաքացու համար «դարդ անողը» կարող էր դարդի դրսեւորումներ ապահովել այն ժամանակ, երբ այդ իշխանության կրողն էր ու ավելի լայն հնարավորություններ ուներ որեւէ բան փոխելու»- հավելում է բանախոսը: