«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատը սկսել է շրջանառության մեջ դնել տեղեկություն, թե մոտ ապագայում Վարդանիկին պաշտոն են տալու։ Ընդ որում՝ ընտրության հնարավորությունը բավականին լայն է՝ մարզպետից մինչեւ նախարար։
Իսկ իրենց հումորով հայտնի գյումրեցիները կատակում են, որ Վարդանիկին ամենահարմարը առողջապահության նախարարի պաշտոնն է, քանի որ նա ոլորտին հոգեբանորեն ներսից է ծանոթ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում