ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը միանշանակ չի կարող մեկնաբանել կոալիցիայից դուրս գալու՝ Օրինաց երկիր կուսակցության որոշումը: Այս մասին նա ասաց այսօր՝ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Դրանք քաղաքական պրոցեսներ են և քաղաքական ուժն է որոշում, ես այդ քաղաքական ուժի ներսում չեմ եղել և չեմ կարող ասել: Ցանկացած քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ նա իր ողջ կյանքի ընթացքում պետք է լինի իշխանություն կամ ընդդիմություն: Ես դա մեծ սենսացիա չեմ համարում»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Հարցին, թե արդյո՞ք ՕԵԿ-ական նախարարների քայլն ընդունելի էր իր համար, Հրայր Թովմասյանը պատասխանեց.

«Այդ հարցերին պատասխանելու համար պետք է մտնել այդ մարդկանց մարմնում և հասկանալ, որոնք են բոլոր խնդիրները»:

Այսինքն՝ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, Դու՞ք էլ հրաժարականի դիմում կներկայացնեք հարցին, նա պատասխանեց. «Ոչ, իհարկե: Դա չի նշանակում, որ եթե ես ասում եմ ոչ, դա է ճիշտը»: