ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն այսօր հերթական նիստն են անցյացրել, որտեղ քննարկվել են կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքին վերաբերող որոշ հարցեր։

Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա նշել է, որ ի հեճուկս բազմաթիվ հայտարարությունների` քառյակը շարունակում է արդյունավետ աշխատել։

«Այսօրվա քննարկումը ես համարում եմ այդ քննարկումներից մեկը»,- ասաց նա եւ տեղեկացրեց, որ որոշվել է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` պարտադիրի հետ կապված հարցերը հստակեցնելու համար։ 

Այդ նպատակով ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյայում ստորագրահավաք կկազմակերպվի։