Ապրիլի 15-ին` Ոստիկանության մասնագիտական տոնի նախօրեին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հասակակից ոստիկանության կենսագրության դրվագներին և այսօր համակարգում ընթացող բարեփոխումներին՝ ոստիկանության պետը կարևորեց այն խնդիրները, որ այսօր պետությունն ու հասարակությունը առաջադրում են ոստիկանությանը, առաջնահերթությունները, որոնք օրենքի ու ժամանակի պահանջն են։ Խոսելով ոստիկանության ծառայողի բարոյակամային չափորոշիչների, իրավապահի պարտքի անվերապահ կատարման և մասնագիտական ունակությունների կատարելագործման մասին` ոստիկանության պետն ընդգծեց, որ անսակարկելի են ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, պատասխանատվությունը գործի հանդեպ, հավատարմությունը երդմանը։ Հանդիպման ավարտին ՜Վլադիմիր Գասպարյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ուղղեց գնդի ծառայողներին:

Մանրամասները՝ տեսանյութում: