ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ապրիլի 15-ին մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին' Թովուզի շրջանի ուղղությամբ: Մշտադիտարկումը տեղի է ունեցել առանց միջադեպերի:

Հայկական կողմում մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն: Ադրբեջանական կողմում մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը: