Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն:

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգում 22-ամյա Ալեքսանյանը պայքարից դուրս էր եւ չեմպիոնի տիտղոսը նվաճեց՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին: Եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը հաղթեց 2:0 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում վաստակեց եւս 3 միավոր՝ տանելով վստահ հաղթանակ:

Նշենք նաև, որ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից՝ պայքարից դուրս թողնելով ուկրաինացի (7:0), խորվաթ (8:0) գերմանացի (9:0) ու նորվեգացի (9:0) ըմբիշներին: